Քայլի Ջեններն ամենաերիտասարդ միլիարդատերն է, ով առաջ է անցել Ցուկերբերգից

18:59   5 մարտի, 2019

Քիմ Քարդաշյանի քույրը` ամերիկացի մոդել Քայլի Ջենները, պատմության ընթացքում ամենաերիտասարդ միլիարդատերն է՝ ամերիկյան Forbes-ի վարկածով։

21-ամյա Ջենների ունեցվածքը գնահատում են 1 մլրդ դոլար։ Ընդ որում, նշվում է, որ նա ինքնուրույն է գումար վաստակել։ Ավելին, Քայլին առաջ է անցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբեգից, ով առաջին 1 մլրդը վաստակել է 23 տարեկան հասակում։ 

«Ես դրան չէի սպասում, չէի կանխագուշակել ապագան։ Բայց շատ հաճելի է զգալ դա։ Դա հրաշալի ձեռքբերում է»,- նորությանն արձագանքել է մոդելը։ Նշենք, որ Քայլին պարզապես մոդել չէ, նա «Kylie Cosmetics» ապրանքանիշի սեփականատերն է, որը հիմնադրել է 2016թ.-ին։



© NEWS.am STYLE