Հմայիչ Սոֆի Մխեյանը՝ նուրբ կերպարում

22:37   5 մարտի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նորբ ու քնքուշ կերպարում։ Երգչուհու տեղադրած լուսանկարում նա աչքերը փակ մեղմ ժպտում, կրում է փայլուն, կարճ զգեստ։ Սիրված երգչուհին վառ դիմահարդարմամբ է։ Լուսանկարին կից Սոֆին մեկնաբանություն չի թողել միայն հեշթեգերում նշել է #պարզապեսժպտացեք։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոֆին լուսանկար էր հրապարակել, որում երգչուհին լողավազանի մեջ էր։ Նա առանց դիմահարդարման էր եւ նոր սանրվածքով։



© NEWS.am STYLE