Դատարանն արգելափակել է Խասկիի չորս տեսահոլովակ «սեռական սանձարձակության» պատճառով

10:06   6 մարտի, 2019

Կրասնոդարի դատարանը որոշել է արգելափակել ռեփեր Խասկիի՝ Դմիտրի Կուզնեցովի չորս տեսահոլովակ։ Այս մասին հայտնում է RTVI-ին՝ հղում անելով նրա պաշտպանների Telegram-ի ալիքին։

Խոսքը «Поэма о Родине», «Пуля-дура» եւ «Пироман 17» տեսահոլովակների մասին է, ընդ որում արգելափակման մասին հայտնի է դարձել ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության եւ ներքին գործերի նախարարության դեմ Խասկիի հայցի քննության ընթացքում։ Երաժիշտը գերատեսչությունների դեմ հայց է ներկայացրել 2018թ.-ի նոյեմբերին «Иуда» տեսահոլովակի արգելափակման համար։ Պարզվել է, որ 2018թ.-ի դեկտեմբերին դատարանի որոշման մեջ խոսվում կատարողի ոչ միայն այդ, այլեւ եւս երեք տեսահոլովակի մասին։

Դատարանը գտել է, որ դրանք անչափահասների մոտ կարող են հետաքրքրություն առաջացնել ինքնասպանության, սպանության, ծխելու, «սեռական սանձարձակության» նկատմամբ։ Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, այդ պատճառով Խասկիի տեսանյութը հարկավոր է ներառել ծառայության արգելված նյութերի ցանկում։

Լուսանկարները՝ Рамблер



© NEWS.am STYLE