Մեգան Մարքլը պաշտոնական ընդունելությանը անհամապատասխան չափի կոշիկ է կրել

12:53   6 մարտի, 2019

Բուքինգհեմյան պալատում պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել ի պատիվ արքայազն Չարլզի՝ Ուելսի արքայազն հռչակվելու 50–րդ տարվա առիթով, հայտնում է Daily Mail-ը:

Պալատ առաջիններից մեկը ժամանել են Սասեքսի դուքսը եւ դքսուհին: 37-ամյա դքսուհին այս կարեւոր միջոցառմանը ներկայացել է ոսկեգույն եւ արծաթագույն զգեստով եւ Amanda Wakeley ապրանքանիշի բաճկոնով, որի արժեքը կազմում 895 ֆունտ: Դքսուհին արդեն հաացրել է մի քանի անգամ կրել այն: Իսկ կոշիկի չափի ընտրության հարցում դքսուհին սխալվել է, ինչը երեւում է լուանկարներում: Թեեւ դքսուհին ամենայն հավանականությամբ արդեն իսկ տեղյակ է հղիության վերջին շրջանի խնդիրների մասին եւ փորձել է իրեն ապահովագրել ոտքերի այտուցման դեպքում կոշիկների սեղմումից:

Դքսուհու կերպարն ամբողջացրել էր փոքրիկ պայուսակով, մազերը կապված են, իսկ դիմահարդարման ընթացքում շեշտադրում է արվել աչքերին:

Եվ իհարկե, Մեգանի հայտանի թագավորական ժեստը՝ ձեռը դրված է կլորացած որովայնին։

Լուսանկարները՝ PA, Lady ТСН, REX Shutterstock



© NEWS.am STYLE