Կարմիր հովազ. Նաոմի Քեմփբելը ցույց է տվել՝ ինչպես վառ մուշտակ կրել

14:08   6 մարտի, 2019

Փարիզում ավարտին է մոտեցել նորաձեւության շաբաթը, որն այս տարի հիշվել է Chanel-ի փայլուն ցուցադրությամբ։ Ապրանքանիշը ցուցադրել է Կարլ Լագերֆելդի վերջին հավաքածուն։ Ամբողջ աշխարհն ամենայն ուշադրությամբ հետեւում էր ոչ միայն անվանի դիզայներների նոր հավաքածուներին, այլեւ հայտնի նորաձեւ կանանց կերպարներին։

Հայտնի բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը գրավել է Փարիզն իր նորաձեւ կերպարներով։ Ցուցադրություններից մեկի ընթացքում նա ներկայացել է վառ կերպարով։

Եվ եթե նա օրերս ներկայացել էր Valentino-ի սեւ-սպիտակ զգեստով, հաջորդ օրը բրիտանուհին երկրպագուներին հիացրել է վառ կերպարով։ 48-ամյա Նաոմի Քեմփբելը կարմիր մուշտակ էր կրում եւ մանրածալքավոր շրջազգեստ։ Մոդելը վառ աքսեսուար էր ընտրել՝ արեւային ակնոցներ, իսկ կերպարն ամբողջացնում էր նոր սանրվածքը։ Նաոմին որոշել է էքսպերիմենտ անել եւ կրել է կարե սանրվածքով կեղծամ։



© NEWS.am STYLE