Սկանդալ. հայտնի ռեփերը պլյուս չափի մոդելին թույլ չի տվել մուտք գործել ակումբ

17:02   6 մարտի, 2019

Եթե ռեփեր Future-ն իմանար՝ ինչ սկանդալ է սկսվելու Մայամիի ակումբներից մեկն այցելելուց հետո, վստահաբար, տանը կմնար։ Խնդիրը պլյուս չափի մոդել Նաոմի Չապուտն է, ով Մայամի է ժամանել նկարահանումների համար եւ գնացել Story ակումբ՝ ընկերուհիների հետ հանգստանալու համար։ Սակայն մոդելին նույնիսկ թույլ չեն տվել ակումբ մուտք գործել։

Նաոմիի գործակալ Դանիել Բուաբդոն BuzzFeed News-ին պատմել է, որ անվտանգության աշխատակիցները մոդելին արգելել են մուտք գործել ակումբ առանց պատճառները բացատրելու։ Նս զանգահարել է պրոմոութերին, ով հայտարարել է, որ ակումբում հանգստանում է ռեփեր Future-ը, ով պահանջել է ակումբ ոչ մի գեր մարդու ներս չթողնել։ Նաոմին վայրակենապես տեսանյութ է նկարահանել Instagram-ի համար եւ երկրպագուներին պատմել այն մասին, որ ռեփերի անձնական խնդրանքով՝ արգելված է գեր աղջիկների մուտքն ակումբ։

«Ես թքած ունեմ ինչ-որ հիմար ռեփերների վրա։ Բայց փաստը փաստ է՝ 2019թ.-ին մեր հանգիստ կարող ենք գեր մարդկանց արգելել մուտք գործել շենք»,- ասել է Նաոմին։ Լրագրողները փորձել են կապվել Future-ի հետ, սակայն նա չի պատասխանել։ Փոխարենը հրապարակում է արել Twitter-ում. «Դադարեք արատավորել իմ անունը, ես հարգում եմ  բոլոր կանանց»։

Դրանից հետո Չապուտն անձամբ է նրան գրել Instagram-ում. «Future, ես այն կինն եմ, ում ընկերուհու հետ թույլ չեն տվել մտնել ակումբ։ Դու կարո՞ղ ես բոլորին ասել (եթե դա համապատասխանում է իրականությանը), որ չես աջակցում Story-ին եւ գեր մարդկանցից նրանց ֆոբիան, ովքեր ինձ ուղիղ ասել են, որ ինձ չի թույլատրվում մուտք գործել այդ պատճառով, ստել են քո անունից, որ «ոչ մի գեր մարդ»-ը քո ցանկությունն է եղել։ Իմ գործակալը փորձել է կապվել քո ներկայացուցիչների հետ, սակայն պատասխան չի ստացել»։  

Մոդելը հետեւյալ պատասխանն է ստացել. «Դու սուտ մեղադրանքներ ես հնչեցրել։ Պետք չէր ասել դա։ Story-ն ասել էր այդ հիմադրությունը, իսկ դու արատավորել ես իմ անունը»։



© NEWS.am STYLE