Մելանյա Թրամփը Max Mara-ի խիստ զգեստով ընդգծել է գոտկատեղը

14:58   6 մարտի, 2019

«Եղիր լավագույնը (Be Best) սոցիալական ծրագրի շրջանակներում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ժամանել է Լաս Վեգաս։ Նա այնտեղ կոնֆերանսի է մասնակցել, որի թեման ԱՄՆ-ում թմրամիջոցների հետ կապված ճգնաժամն է եղել։ Առաջին տիկինը ելույթ է ունեցել եւ պատմել, որ որդու հետ պարբերաբար խոսակցություններ է ունենում թմրամիջոցների վնասի մասին։

Հանրային ելույթի համար նախագահ Թրամփի կինը խիստ կերպար է ընտրել՝  Max Mara ապրանքանիշի մուգ կապույտ զգեստ եւ Christian Louboutin-ի բարձրակրունկներ։ Կերպարին կանացիություն էր հաղորդում Christian Dior ապրանքանիշի գոտին։

Աղբյուրը՝ Harper's Bazaar 

Լուսանկարները՝ Bazaar, AP



© NEWS.am STYLE