«Արեք այն, ինչ ցանկանում եք». Լիլի Մորտոյի անկեղծ լուսանկարը

16:53   6 մարտի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն, ով հաճախ է լուսանկարներ հրապարակում ու ցույց տալիս կազմվածքը, հերթական անկեղծ լուսանկարն է հրապարակել։ Մոդելը նոր հրապարակում է արել Instagram-ում՝ մեկնաբանություններում կոչ անելով ապրել այնպես, ինչպես ցանկանում եք։

«Գրողը տանի, մարդիկ, արեք ինչ ցանկանում եք։ Եթե ցանկանում եք չքնել ամբողջ գիշեր, մի քնեք։ Կերեք գիշերը, եթե ցանկանում եք։ Պատուհանից նայեք լուսաբացը, սիրեք, ում ցանկանում եք, կրեք ինչ ուզում եք։ Դա ձեր կանքն է, եւ այն, ցավոք, կարճ է։ Ապրեք այն, ինչպես ցանկանում եք։ Ապրեք ձեզ համար…»,- լուսանկարը ռուսերենով մեկնաբանել է Մորտոն։ Նրա էջը լի է դրական մեկնաբանություններում, հետեւորդները Մորտոյին Բարբի տիկնիկ են անվանել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official)

Հիշեցնենք՝ Մորտոն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որում կրկին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ «Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր չեն ամաչում իրենց զգացմունքներից, չեն զսպում համբույրները, գրկախառնությունները, կատակները, ժպիտները, կապվածությունն ու սերը։ Նրանք ինչ-որ բացառիկ եւ հազադեպ հանդիպող բան ունեն՝ անկեղծություն»,- մեկնաբանություններում գրել էր Մորտոն։



© NEWS.am STYLE