Ինքնասպանություն գործած The Prodigy –ի վոկալիստը մահվանից առաջ կնոջն աղաչել է  վերադառնալ

23:09   6 մարտի, 2019

Հայտնի է հայտնի The Prodigy  խմբի մեներգիչ՝ Կիտ Ֆլինտի մահվան պատճառը։ Նա շատ ծանր է տարել կնոջ հետ բաժանում։ Երաժիշտը խնդրել է կնոջը՝ Մայումի Կային, ավելի հայտնի որպես DJ Gedo Super Mega B***h, փոխել ապահարզանի մասին կայացրած որոշումը։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում կատարելով արտիստի ընկերոջ խոսքերին։

Կիտին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով մահվանից մի քանի օր առաջ նա խնդրել է կնոջը տուն վերադառնալ։ Հաշվելու հույսով նա նույնիսկ հետաձգել է տան վաճառքը։

«Կիտը միշտ հույս է ունեցել, որ նրանք կրկին կարող են միասին լինել։ Նա շատ է զանգահարել Կայիին եւ աղաչել։ Սակայն նա չի մտափոխվել, փոխարենը՝ նրանք վաճառքի են հանել իրենց տունը։  Սա կոտրեց Կիտին։ Մայումին մեղավոր չէ, սակայն, թվում է, որ Կիտը կարծում էր, որ չի կարող առանց նրա», - նշել է երգչի ընկերը։

Ֆլինտի մարմինը հայտնաբերվել է մարտի 4-ի առավոտյան՝ Մեծ Բրիտանիայի Էսեկս կոմսությունում գտնվող իր բնակարանում։ The Prodigy խմբի մենակատար Կիտ Ֆլինտը մահացել է 49 տարեկան հասակում։

Ոչ պաշտոնական տվյալներով նա ինքնասպանություն է կատարել կնոջից բաժանվելու հետո, երբ գտնվել է դեպրեսիայի մեջ։



© NEWS.am STYLE