Լետիցիա թագուհին կազմվածքն ընդգծել է դասական զգեստով

18:51   6 մարտի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին Մադրիդում բարեգործական երեկույթի է մասնացել։ 46-ամյա թագուհին խիստ, բայց կանացի կերպար է ընտրել։

Ֆիլիպ VI թագավորի կինը հանրությանը ներկայացել է մոխրագույն զգեստով, որը համադրել է բարակ գոտու հետ՝ ընդգծելով հարթ գոտկատեղը։ Կերպարն ամբողջացնում էին սեւ բարձրակրունկներն ու պայուսակը։ Թագուհին նախընտրել էր չհավաքել մազերը եւ շեշտադրել էր աչքերը։

Սովորաբար Լետիցիա թագուհին ներկայանում էդասական կերպարներով, սակայն վերջերս նա ցնցել էր հանրությանը։ Իսպանիայի առաջին տիկինը հանրությանը ներկայացել էր կաշվե զգեստով։

Լետիցիա թագուհին Ֆիլիպ VI թագավորի հետ ամուսնացել է 2004թ.-ին։ Նրանք երկու դուստր ունեն՝ Լեոնորը եւ Սոֆիան։

Լուսանկարները՝ Legion Media



© NEWS.am STYLE