«Երանի բոլորը զգան, թե ինչ աննկարագրելի զգացում է աղջկա մայր լինելը»․ Լուսինե Թովմասյան

22:48   6 մարտի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է  փոքրիկ Արիանայի հետ։ Լուսանկարում մայր ու դուստր մեղմ ժպտում են ու ջերմ գրկախառնված են։ Կադրին կից նա գրել է․

«Երանի բոլորը զգան, թե ինչ ուրիշ աննկարագրելի զգացում է աղջկա մայր լինելը, նշեք՝ով աղջիկ ունի»։

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանն իր միկրոբլոգում քրոջ հետ լուսանկարներ էր հրապարակել եւ մեկնաբանություններում գրել. «Երանի ինձ, որ քեզ ունեմ։ Շնորհավոր ծնուդդ, իմ ամենամտերիմ մարդ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE