Ձերբակալվել է Ար Քելին, ում մեղադրում են սեռական բռնության մեջ

11:03   7 մարտի, 2019

Ամերիկացի հայտնի երաժիշտ եւ պրոդյուսեր Ռոբերտ Սիլվեստր Քելիին, ով առավել հայտնի է որպես Ար Քելլի, ձերբակալվել է Չիկագոյում դատական նիստի ավարտից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կուկ շրջանի դատական պաշտոնյային։ Նիստի ընթացքում երաժիշտին պարտավորեցրել են վճարել 161 հազար դոլարի չափով ալիմենտ։ Ձերբակալության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Ար Քելլին մեղադրել են սեռական բնույթի գործողությունների համար։ Որպես ապացույց ներկայացվել են մի շարք վկաների եւ աղջիկների ցուցմունքներ, ովքեր նշում են, որ երգչի կողմից բռնության են ենթարկվել։ Ավելի վաղ երաժիշտին փորձել են պատասխանատվության ենթարկել անչափահաս աղջկա հետ պոռնոֆիլմ նկարահանելու համար, սակայն հաջողվել է խնդիրը լուծել արտադատական պայմաններում, եւ Ար Քելին խուսափել է պատժից։ Հունվարին ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Կյանքն Ար Քելիից հետո» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որում միմյանց անծանոթ աղջիկներ պատմում էին երգչի կողմից բռնության մասին եւ նկարագրում սեքս-խմբակը, որը նա կազմակերպել էր իր տանը։

Բոլորովին վերջերս Ար Քելին հարցազրույց է տվել CBS-ին, որի ընթացքում «հիմարություն» է անվանել սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքները եւ իսկական հիստերիա բարձրացրել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Reuters



© NEWS.am STYLE