Լետիցիա թագուհին փայլել է կարմիր հագուստով

10:35   7 մարտի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին այցելել է Կասերես քաղաքում Սան-Ֆրանցիսկո մշակութային կենտրոն։ Թագավորի կինը դարձել է մրցանակաբաշխության պատվավոր հյուրը, որի ընթացքում ավանդաբար մրցանակներ են հանձնվում տարբեր ոլորտների երիտասարդ մասնակիցներին, ովքեր օգնում են փոխել ժամանակակից հասարակությունն ու աշխարհը։

43-ամյա թագուհին միջոցառման համար ազդեցիկ կարմիր կերպար է ընտրել՝ Roberto Torretta ապրանքանիշի կոստյում եւ Varela ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել են իսպանական Gold&Roses ապրանքանիշի ականջօղերը։



© NEWS.am STYLE