«Փայլուն». Հեյլի Բիբերը երկրպագուներին ցնցել է անկեղծ բոդիով

17:13   7 մարտի, 2019

Ջասթին Բիբերի 22–ամյա կինը՝ մոդել Հեյլի Բիբերը, մասնակցել է հերթական ֆոտոշարքի, որն ըստ արժանվույն գնահատել են գեղեցկուհու երկրպագուները։

Կադրում մոդելը փայլերով զարդարված սեւ բոդի է կրում, որը լայն լանջաբացվածք ունի։ Հագուստն ընդգծել է նրա հրաշալի կազմվածքը՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը։ Պրոֆեսիոնալ մոդելն ազդեցիկ դիրք է ընտրել։ Երկրպագուները գնահատել են լուսանկարը։ Նրանց մի մասը նշել է, որ Ջասթինի բախտը շատ է բերել։

«Հեյլի, դու կրակ ես», «Ջասթինը հաջողակ տղա է», «Շքեղ»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։

Օգոստոսին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ջասթինը եւ Հեյլին գաղտնի ամուսնացել են։ Մոդելի մատանեմատին միանգամից երկու մատանի էր հատնվել, մեկը՝ նշանադրության, մյուսը նման էր հարսանեկան մատանու։ Զույգի հարսանիքին ոչ ոք ներկա չի եղել։ Նրանք գաղտնի գրանցել էին ամուսնությունը՝ հրաժարվելով մեծ երեկույթից։

Աղբյուրը՝ GRAZIA

Լուսանկարները՝Legion-media



© NEWS.am STYLE