«Բայց նա ընտրեց պաշտպանել մեր հայրենիքը...». Շպռոտի հուզիչ գրառումը հայրիկի մասին

20:49   7 մարտի, 2019

Երգչուհի Շպռոտը, ով ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, արխիվային լուսանկար է հրապարակել։

Երգչուհու միկրոբլոգում տեղադրված լուսանկարում պատկերված են նրա մայրն ու հայրը։ Հրապարակմանը կից Շպռոտը հուզիչ գրառում է արել հայրիկի մասին։

«Մայրս ու հայրս։ Կուզեի, որ հայրս ողջ լիներ... Նա ինձ կպաշտպաներ վատ տղաներից... Բայց նա ընտրեց պաշտպանել մեր հայրենիքն ու մեզ թողեց առանց ոչնչի»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE