Փոքրիկ սեւ զգեստ եւ Լետիցիա թագուհու լավագույն կոշիկները

17:45   8 մարտի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին ամուսնու՝ Ֆելիպե Վեցերորդի հետ մասնակցել է համերգի, որը նվիրված էր Մադրիդում ահաբեկչության զոհերին։ Թագուհին եւ թագավորը միջոցառմանը ներկայացել են սեւ հագուստով։ Լետիցիա թագուհին դասական ոճում էր՝ միջին երկարության եւ զգեստ։

Հանրության ուշադրությունը գրավել է թագուհու աքսեսուարներից մեկը։ Ոչ, խոսքն ադամանդե ականջօղերի մասին չէ։ Կերպարի կենտրոնական դետալը Լետիցիայի հրաշալի կոշիկներն էին՝ Manolo Blahnik ապրանքանիշի թափանցիկ բարձրակրունկները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE