«Իմ սեր». Արամեի եւ Աննա Թովմասյանի ջերմ լուսանկարը

20:49   8 մարտի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով եւ շնարհավորել կանանց։ Երգչուհին հրապարակել է իր եւ ամուսնու՝ երգիչ Արամեի լուսանկարը։

«Բոլոր կանանց շնորհավորում եմ տոնի առիթով։ Երջանիկ եւ ցանկալի եղեք»,- Instagram-ում տեղադրված կադրին կից գրել է Աննա Թովմասյանը։ Նա ամուսնու հետ եւ մեկ լուսանկար տեղադրել է Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ «Իմ սեր»,- հրապարակումը մեկնաբանել է Աննա Թոմասյանը։ Ի դեպ, կադրն իր էջում տեղադրել է նաեւ Արամեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աննա Թովմասյանն իր միկրոբլոգում նոր հոլովակ էր հրապարակել, որում ներկայացրել էր ամուսնուի հետ ֆոտոշարքի ընթացքը։ Հոլովակում հնչում էր Արամեի «Դու լավագույնն ես» երգը։ «Լավ է, որ ունեմ քեզ»,- մենկաբանություններում գրել էր Աննա Թովմասյանը։



© NEWS.am STYLE