Սեքսուալ Աննա Սեդոկովան կանանց մերկ է շնորհավորել

18:52   8 մարտի, 2019

«Վիա Գրա» խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովային համարում են փոփ արվեստի ամենասեքսուալ արտիստներից մեկը։ 36-ամյա Աննա Սեդոկովան երեք երեխա ունի տարբեր ամուսիններից եւ սիրելիներից, վերջերս է լույս աշխարհ բերել երրորդ երեխային, սակայն  շլացուցիչ տեսք ունի։

Սեդոկովան սիրում է յուրաքանչյուր անգամ ընդգծել իր սեքսուալությունը եւ մշտապես անկեղծ լուսանկարներ է տեղադրում։ Կանանց շնորհավորելով  Մարտի 8-ի առիթով՝  նա անկողնում արված լուսանկար է հրապարակել, որում ամբողջությամբ մերկ է։

«Շնորհավոր ձեր տոնը, իմ սիրելիներ։ Սիրում եմ ձեզ, իմ ամենագեղեցիկներ, խելացիներ, մի փոքր խելագարներ եւ անսահման կանացիներ»,- գրել է Սեդոկովան։ Երգչուհու հետեւորդներն արդեն սովոր են , որ աստղը ցուցադրում է կազմվածքը, բայց նրանց մեծամասնության կարծիքով՝ այս լուսանկարում  էրոտիզմը չափազանց շատ է։

Հիշեցնենք՝ Սեդոկովան ամուսնացած է եղել  երկու անգամ։ Բելոռուս ֆուտբոլիստ Վալենտին Բելկեւիչի հետ ամուսնությունը տեւեց 2004-2006թթ.։ Նրանց դուստրը՝ Ալինան, 14 տարեկան է։ Երկրորդ անգամ երգչուհին ամուսնացել է բիզնեսմեն Մաքսիմ Չերնյավսկու հետ, ում հետ հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝  Մոնիկան։ Նա 7 տարեկան է։ Աննայի երրորդ երեխայի հայրը բիզնեսմեն Արտյոմ Կոմարովն է, ում հետ հարաբերությունները երգչուհին եւս խզել է։ Նրանց որդին՝ Հեկտորը, 2 տարեկան է։



© NEWS.am STYLE