«Ես ինձ վաղուց եմ ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի». Նաիրա Զոհրաբյան

15:16   8 մարտի, 2019

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի սիրում Մարտի 8-ը, սակայն կանանց մի քանի խորհուրդ է տվել։ Նա նոր գրառում է արել Facebook-ում՝ ցուցադրելով նաեւ շքեղ զգեստը, որը համադրել է վառ դիմահարդարման հետ։

«Ես ինձ վաղուց եմ ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի

Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց երեք խորհուրդ կտամ։ Բացառեք ձեր կյանքից երեք «չ» եւ դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։ Առաջին «չ»-ն` չվախենալ, երկրորդ «չ»-ն` չնախանձել եւ երրորդ «չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններն ու բարի էմոցիաները։ 

Ինձ դա հաջողվել է։ Որովհետեւ ես շատ վաղուց եմ ինձ ասել` աղջիկ ջան, ուշքի արի»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։ Նրա ձեռքին ամերիկացի գրող, բլոգեր Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքն է։

Լուսանկարները՝ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE