16-ամյա երգչուհի Զենան Բելառուսը կներկայացնի «Եվրատեսիլ 2019» մրցույթում

17:03   8 մարտի, 2019

«Եվրատեսիլ 2019» մրցույթում Բելառուսը կներկայացնի 16-ամյա երչուհի Զինա Կուպրիյանովիչը, ով հանդես է գալիս Զենա կեղծնանվամբ։ Նա հաղթանակ է տարել երկրում ազգային ընտրության փուլում։

Այս անգամ որոշում է կայացվել երկրի ներկայացուցչի ընտել առանց հեռուստադիտողի քվեարկության։ Պրոֆեսիոնալ ժյուրին 10 մասնակցից միաձայն ընտրել է Զենային։ Եզրափակչում նա կատարել է «Like it» երգը։

Երգչուհին 70 հնարավոր միավորից վաստակել է 69-ը։ «Կարծում եմ, որ մեկ միավորը, որը չեմ ստացել ժյուրիի կողմից, պրոֆեսիոնալ մակարդակում ավելի աճելու եւ Իսրայելում 100 տոկսով ելույթ ունենալու առիթ է»,- ասել է երիտասարդ կատարողը։

Թեեւ Զենան բավական երիտասարդ է, արդեն հասցրել է հայտնիություն ձեռք բերել ոչ միայն հայրենի երկրում, այլեւ Ռուսաստանում։ Նա երաժշտական կարիերան սկսել է 11 տարեկան հասակում։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE