«Գարունն ամենուր է». նրբագեղ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը

18:26   8 մարտի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կրկին ներկայացել է հետաքրքիր ոճով։ Նա նոր հրապարակում է արել Instagram-ում ու ներկայացրել իր ոճային կերպարը։

Արփինե Հովհաննիսյանը որոշել է ներկայանալ հետաքրքիր նախշերով շրջազգեստով, որը համադրել է վառ նարնջագույն բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են նույն գույնի կոշիկներն ու ժամացույցը։ «Գարունն ամենուր է»,-սոցիալական ցանցում արված հրապարակմանը կից գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա նոր ֆոտոշարք էր ներկայացրել, որի հեղինակը Լիլիան Գալստյանն է։ Այդտեղ Արփինե Հովհաննիսյանն ընտրել էր կանաչ զգեստ, որը համադրել էր կաշվե գոտու հետ։ Նրա մյուս կերպարը եւս հիշվող էր՝ դեղին սվիտեր կաշվե շրջազգեստի համադրությամբ։ Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանն այդ անգամ նույնպես կերպարն ամբողջացրել է հետաքրքիր ժամացույցով։



© NEWS.am STYLE