«Առանց կնոջ կյանքը շատ ավելի դժգույն է եւ դատարկ». Տաթեւիկ Ադումյան

19:49   8 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը ներկայացել է նուրբ ու գարնանային ոճով եւ շնորհավորել կանանց տոնի կապակցությամբ։

«Գարուն է բացվում, եւ բնությունն արթնանում է քնից։ Կանայքս այսօր ավելի շատ ենք ժպտում, ավելի գնահատված ենք մեզ զգում, ավելի հպարտ ենք քայլում՝ անկախ տարիքից եւ ընտանեկան կարգավիճակից։

Բայց մի բան հաստատ է։ Կինն է կյանքի աղբյուրը։ Առանց կնոջ կյանքը շատ ավելի դժգույն է եւ դատարկ։ Բայց չեմ ցանկանում, որ միայն այսօր կինը լինի գնահատված, միայն այսօր լինի սիրո ձևական նշաններով շրջապատված։

Տարվա ամեն եղանակ, ամսվա ամեն օր, օրվա ամեն ժամ լի է սեր տալու եւ ստանալու առիթներով։ Կինն ավելի ուժեղ է, քան ցույց է տալիս... Եվ այդ ուժը չցուցադրելը, դրա մասին չբղավելը միայն իսկական ուժեղին է բնորոշ։

Լինե՜նք ուրեմն ուժեղ, մնա՜նք գեղեցիկ, չունենա՜նք այդ ուժը ցուցադրելու անհրաժեշտություն, սեր տալով եւ ստանալով գեղեցկացնե՜նք աշխարհը։ Շնորհավոր տոնդ, հայ մայր, հայ աղջիկ, հայ տատիկ և հայ կին»,- մեկնաբանություններում գրել է Տաթեւիկ Ադումյանը։



© NEWS.am STYLE