«Ինչպիսի երեխա, ֆանտաստիկ է». Սաշա Խարազյանը փայլել է «Մանկական ձայնը» շոուի ժամանակ

22:06   8 մարտի, 2019

Ռուսական «Մանկական ձայնը» շոուի վերջին եթերի ժամանակ փայլել է 10-ամյա Ալեքսանդր Խարազյանը։

Սաշան համարձակ աղջիկ է։ Նա կատարել է Էդիկ Պիաֆի  «Padam, padam» երգը։ Ստեղծագործությունն իրականում դժվար է նույնիսկ պրոֆեսիոնալ կատարող համար։

Փոքրիկը ներկայացել է ողջ հմայքով․ երգել է լավ ձայնով, երգել է հոգով։ Սաշան խոստովանել է, որ իր ձայնը նման է «փարիզյան ճնճղուկի» ձայնի, այստեղից էլ պիաֆյան հայտնի ձայնի վիբրացիան։ Չէ որ նրան փարիզյան բոհեմայումնույնօպես այդպես էին կոչում՝ «Ճնճղուկ»։

«Ինչպիսի երեխա, ֆանտաստիկ է», -արձագանքել է Մելաձեն, որը խնդրել է Ալեքսանդրային երգել մեկ այլ ստեղծագործություն, որն աղջիկը եւս հիանալի կատարեց։ Արդյունքում Սաշա Խարազյանը «բաժին հասավ» Պելագեային, որը չթաքցրեց իր ուրախությունը։



© NEWS.am STYLE