Գեներալ-մայոր եւ երկրի «այցեքարտ»․ Չինաստանի առաջին տիկնոջ էլեգանտ ոճը

12:14   9 մարտի, 2019

Հմայք, տաղանդ, գեղեցկություն․ այս ամենը Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի մասին է։ Նա հայտնի ժողովրդական երգչուհի է եւ միաժամանայ Ազգային-ազատագրական բանակի գեներալ-մայոր։ Էլեգանտ ոճի եւ բարեգործական գործունեության համար նրան անվանում են «Չինաստանի այցեքարտ»։

Աշխարհն իմացել է Պեն Լիյուանի մասին, երբ երկրորդ տարին անընդմեջ նա մտել է Ֆորբսի «Աշխարհի ամենաազդեցիկ կանանց» ցուցակ։ Չինաստանի առաջին տիկնոջն այնտեղ ընկերակցում են Անգելա Մերկելը, Միշել Օբաման, Եղիզաբեթ II թագուհին եւ շատ այլ հայտնի կանայք։

Սակայն, երկրի զեկավարի կինը պատահական չի դարձել ոճի մարմնացում։ Պեն Լիյուանը մինչ ամուսնությունը եղել է հայտնի երգչուհի, որը կատարել է ժողովրդական երգեր։ Երբ նրանք ծանոթացել են, երգչուհին 10 տարի երիտասարդ լինելով Սի Ցզինպինից, արդեն հասցրել էր ամուսնացած լինել։ Բացի տաղանդից նա նաեւ ծառայել է բանակում եւ ներկա պահին ունի գեներալ-մայորի կոչում։

Եթե նախկինում չինացի առաջնորդներն իրենց պաշտոնական այցերի ժամանակ կրում էին եվրոպական կոստյումներով եւ հագուստով, ապա այժմ Պենի առաջարկությամբ այդ նպատակի համար մշակվում է հատուկ հանդերձանք, որում եվրոպական ոճը համադրվում է չինական աղգային հագուստի հետ։

Պաշտոնական այցերի ժամանակ առաջին տիկինը զբաղվում է հումանիտար քաղաքականությամբ․ այցելում է հիվանդանոցներ, կրթական համալիրներ, հաստատում է մշակութային հարաբերություններ։



© NEWS.am STYLE