Սրբուկը ներկայացրել է եվրատեսիլյան երգի տեսահոլովակի թիզերը

12:24   9 մարտի, 2019

Արդեն շատ շուտով «Եվրատեսիլի» եւս մեկ մրցույթ կդառնա պատմություն: Հայաստանն այս տարի եվրոպական մեծ բեմում կներկայացնի տեղական եւ միջազգային մրցույթների մասնակից երգչուհի Սրբուկը:

Հանրային հեռուստատեսությունը դեռեւս ամիսներ առաջ է հայտնել մեր մասնակցի անունը, սակայն երգը դեռեւս հայտնի չէր: Այսօր հայտնի է նաեւ, թե ինչ վերնագիր ունի Սրբուկի եվրատեսիլյան երգը: Walking Out` այսպես է կոչվում այն ստեղծագործությունը, որով երգչուհին կներկայացնի Հայաստանը:

Ի դեպ, երգի խոսքերը հեղինակել է Գարիկ Պապոյանը, որը նաեւ Արամ mp3-ի Not Alone երգի խոսքերի հեղինակն է, որով Արամը նվաճեց «Եվրատեսիլ»-ի 4-րդ հորիզոնակը:

Երեկ «Լավ երեկո» հաղորդման հյուրը Սրբուկն էր: Շոուի շրջանակում Գարիկ Պապոյանը բացահայտեց նաեւ երգի թեման՝ այն սիրո եւ հիասթափության մասին է:

Երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա վաղը՝ մարտի 10-ին: Իսկ այսօր համացանցում արդեն հասանելի է տեսահոլովակի թիզերը, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:



© NEWS.am STYLE