«Թե սիրում է, տարվա տեղը մարդ պիտի սիրի դարերով». Էրիկի նոր տեսահոլովակի պրեմիերան

13:05   9 մարտի, 2019

Երգիչ Էրիկը ոչ ավել, ոչ պակաս երեկ՝ մարտի 8-ին կանանց շնորհավորեց նոր երգով եւ նոր տեսահոլովակով:

Երգչի երգը հենց այդպես էլ կոչվում է՝ «Ոչ ավել, ոչ պակաս»: Երաժշտության հեղինակն Էրիկն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորը Ժոր Մելոյանն է, իսկ երգչի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը:

Ի դեպ, Էրիկի եւ Գրիգոր Կյոկչյանի նախորդ համագործակցությունը՝ «Իմ աշխարհ եկ»-ը  բավականին հիթային էր, տեսնենք, թե ինչ ճակատագրի կարժանանա նրանց հերթական աշխատանքը:

 



© NEWS.am STYLE