Պրեմիերա. Արա Մարտիրոսյան- “Моя”

14:32   9 մարտի, 2019

Մարտի 8-ին մի շարք երգիչներ կանանց շնորհավորեցին նոր տեսահոլովակներով: Նրանց թվում է նաեւ երգիչ Արա Մարտիրոսյանը, որը ներկայացրել է իր եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած “Моя” երգի տեսահոլովակը:

Ի դեպ, տեսահոլովակի առաջին կադրերը երգիչն օրեր առաջ տրամադրել էր NEWS.am STYLE-ին:

Երգն արդեն որոշ չափով հայտնի է Արայի երկրպագուներին: Մինչ տեսահոլովակի պրեմիերան՝ դրա մի քանի վայրկյան տեւողությամբ հոլովակը հայտնվել էր Instagram-ում՝ գրանցելով մեկ միլիոնից ավել դիտում:

Երգի գործիքավորումը կատարել են Կարենն ու Սեւակը, տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, ոճաբանը՝ Անահիտ Սիմոնյանը:



© NEWS.am STYLE