«Լյուբա ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լեւոն Մալխասյանը շնորհավորել է ռուսական շանսոնի թագուհուն (վիդեո)

16:06   9 մարտի, 2019

ОРТ հեռուստաալիքով հեռարձակվող «Сегодня вечером» հաղորդման հերթական եթերի ժամանակ ջազ երաժիշտ Լեւոն Մալխասյանը շնորհավորել է Լյուբով Ուսպենսկայայի տարեդարձը։

Ի պատասխան շանսոնի թագուհին իր հիացմունքն է հայտնել երեւանյան «Մալխաս ակումբի» եւ այնտեղ աշխատող հայ երաժիշտների վերաբերյալ։

Երեւանի հետ ուղիղ միացման ժամանակ Մալխասյանը պատմել է Լյուբով Ուսպենսկայայի հետ համագործակցության մասին։ Նա նույնիսկ ասել է, որ «Վերնիսաժից» նվեր է ընտրել երգչուհու համար։

«Լյուբա ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Մաղթում եմ երջանիկ օրեր, անկեղծ ընկերներ այս տարում։ Ցանկանում եմ քեզ նվիրել մեր ազգային երաժշտական գործիքը՝ դուդուկ», - ասել է Մալխասյանը։



© NEWS.am STYLE