18:13 9 մարտի, 2019Գեղեցկության մրցույթների մասնակից, գեղեցկուհի Լոտտե վան դեր Զեն, որը ակտիվ նկարահանվում էր նաեւ գովազդներում եւ ամսագրերում շատ էր սիրում ճամփորդել։ Նա «Երիտսարդ միսս աշխարհ» տիտղոսին արժանացել է 2017թ․-ին, ինչից հետո ակտիվ շարունակել է իր կարիերան եւ համագործակցել է հայտնի բրենդների հետ։
.jpg)
Գեղեցկության մրցույթի թագուհին Նիդերլանդներից էր, նախընտրում էր ակտիվ հանգիստը։ Ավստրայի լեռնադահուկային ընտանեկան հանգիստներից մեկի ժամանակ նա բողոքել է վատ ինքնազգացողությունից։ Դեպքը տեղի է ունեցել իր 20-ամյակի նախօրեին, որը մոդելը նախատեսել էր անցկացնել Վեստենդորֆում։ Հեղինակավոր մրցույցթի տիտղոսակիրը ասել էր, որ հիվանդացել է, իսկ անհանգստացած ծնողները միանգամից բժշկի են դիմել, սակայն աղջիկն արդեն սրտի կաթված է ստացած եղել։ Նա մյունխենյան հիվանդանոցներից մեկը տեղափոխվել է արդեն անգիտակից վիճակում։
.jpg)
Հիվանդանոցում մոդելի վիճակն ավելի է վատացել եւ ծնողները որոշել են անջատել շնչառական ապարատները։
Իրենց ընտանեկան վշտի մասին հայտնել են Instagram-ում։
«Մեր գեղեցկուհին հեռացավ չորեքշաբթի օրը, ժամը 22:47-ին։ Պարզապես անտանելի է գիտակցելը, որ Լոտեն այլուս մեզ հետ չէ։ Մեր սրտերը կոտրված են։ Եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, որոնք աջակցում են մեզ եւ ջերմացնում իրենց նամակներով», - գրել են նրա ծնողները։