«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը համարձակ հագուստով ցուցադրել է անթերի կազմվածքը

18:47   9 մարտի, 2019

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ծաղկավոր զգեստով, որը խորը դեկոլտեով է եւ ոտքերի հատվածում նույնպես կա ահամաձակ բացված։ Այսպիսով Լիլին կրկին անգամ ցուցադրել է անթերի կազմվածքը։ Գեղեցկուհին լուսանկարին կից որեւէ մեկնաբանություն չի թողել։

Ի դեպ Լիլի Սարգսյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում բավականինն համարձակ բացվածքով զգեստ էր կրում։ Այն սեւ էր։ Լիլին աթոռին նստած այնպիսի կերպարանք էր ընդունել, որը թույլ էր տալիս նկատել նրա սլացիկ ոտքերը։ Գեղեցկուհու կերպարը համալրում էին սեւ, խոշոր ականջօղերը։ Լուսանկարին կից նա որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE