Ռիփիի՝ կրքոտ լուսանկարները

21:34   9 մարտի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է կրքոտ կերպարում։ Լուսանկարներում երիտասարդ երգչուհի-դերասանուհին կրում է սպիտակ բոդի եւ պառկած է նույն երանգի վարդերի մեջ (լուսանկարները՝ @vahestep-ի)։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ կոստյում էր կրում եւ նույն գույնի վզնոց։ «Աշխարհում, որը լի է ատելությամբ, պետք է կարողանալ հուսալ։ Աշխարհում, որը լի է չարով, հարկավոր է կարողանալ ներել։ Աշխարհում, որը լի է հուսահատությամբ, հարկավոր է կարողանալ երազել։ Աշխարհում, որը լի է կասկածներով, հարկավոր է կարողանալ հավատալ։ Մայքլ Ջեքսոն։ Ես երազող եմ, եւ ինձ դուր չեն գալիս սահմաններն ու օրենքները»,- մեկնաբանություններում գրել էր Ռիփին։



© NEWS.am STYLE