«Կնոջը պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ»․  Իննա Խոջամիրյան

13:49   10 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առանց դիմահարդարմար եւ շքեղ ծաղիկների շրջապատում։ Գարնանային լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել է․

«Բոլոր ժամանակների Ռեմարկը կասեր. «Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:»....Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ...Թող Ձեզ սիրեն, Աստվածացնեն, փայփայեն, շահեն ու պահեն...ԳՈՆԵ ՄԻ ԱՄԻՍ»։

Ավելի վաղ հմայիչ դերասանուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որին կից միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին հարց էր ուղղել։ Նա գրել է․ «Fast food թե առողջ սնունդ: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»։



© NEWS.am STYLE