Պահարան. Unisex հագուստ

17:02   10 մարտի, 2019

21-րդ դարը շարժման ու արագության դարաշրջանն է, հենց այդ պատճառով մեր օրերում հագուստ ընտրելիս, շատերի համար ամենակերեւոր նախապայմանը  դա հարմարավետությունն է։ Մինչդեռ շատ  երկար ժամանակ կանանց հագուստը եղել է շատ ավելի անհարմար, քան տղամարդկանցը։ Նեղ կորսետներից ու ծանր զգեստներից մինչեւ այդքան սիրելի, սակայն դաժան բարձրակրունկներ։

Բարեբախտաբար մերօրյա նորաձեւությունը հաշվի է առնում, նաեւ ժամանակի պահանջները ու այսօր մեգանորաձեւ կերպար հեշտությամբ կարելի  է ստանալ նաեւ սպորտային կոշիկներով։ Սա է  պատճառը, որ տղամարդկանց հագուստից գնալով ավելի ու ավելի շատ դետալներ են հայտնվում կանացի զգեստապահարանում։ Հենց այս փոփոխությունների արդյունքում է ձեւավորվել յունիսեքս ոճը։

Հետաքրքիր ու ոճային հագուստ յունիսեքս ոճում կարելի է գտնել նաեւ հայ դիզայներների հավաքածուներում։ Լավագույն օրինակներից մեկը դիզայներ Սեդա Մանուկյանի աշխատանքներն են:



© NEWS.am STYLE