Մահացել է «Սանտա Բարբարա» սերիալի հայտնի դերասանը

18:17   10 մարտի, 2019

Քալիֆորնիայում 84 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեդ Ալեն Բրաունը, որն առավել հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալում կերտած Սիսի Քեպվելի դերով։Այս մասին հայտնում է TVLine-ը։

1978 եւ 1979թ․- ականներին Soap Opera Digest ամսագրի տվյալներով նա ճանաչվել է լավագույն դերասան։

1986-ից 1993թ․-ականները դերասանը նկարահանվել է «Սանտա Բարբարա» սերիալում։ Ընդհանուր առմամբ այն բաղկացած է եղել 1089 սերիայից։ Այդ դերը նրան հայտնիություն բերեց։

Ջեդ Ալեն Բրաունը հայտնի էր «Սանտա Բարբարա», «Մեր կյանքի օրերը», «Բեւերլի Հիլզ 90210» ֆիլմերից։ 



© NEWS.am STYLE