«Միմյանց հասկանում ենք առանց խոսքերի»․ Լիլիթ Բաբասյանի եւ Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

18:39   10 մարտի, 2019

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ։ Աղջիկները ժպտում են, նրանք սպորտային հանդերձանքով են։

Լուսանկարին կից Լիլիթն իր լավագույն ընկերուհուն նվիրված գրառում է կատարել՝ գրելով․

«Մենք միմյանց հասկանում ենք առանց խոսքերի։ Շահ չենք հետապնդում, ձեւականություններ չենք անում, չենք երդվում։ Կարողանում ենք ուրախանալ միմյանց հաջողություններով եւ կարողանում ենք տխրությունը նույնպես կիսել։ Եվ կարեւոր չէ, թե ով ինչ է ասում։ Մենք գիտենք, թե ով ենք մենք։ Ցանկանում եմ բոլորին ցանկանալ գտնել այն ընկերոջը , որը կասի ոչ թե այն, ինչ ուզում ես լսել, այլ ճշմարտությունը, կգնա եկեղեցի եւ մոմ կվառի քեզ համար։ Հնարավոր է ձեր ընկերոջը գտնեք վաղ տարիքում, մենք միմյանց գտել ենք՝ հեռացնելով ձեւականներին ու երկու երեսանիներին։ Վասիլին իմ հոգու քույրն է»:



© NEWS.am STYLE