Սրբուկը ներկայացրեց եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

21:46   10 մարտի, 2019

Արդեն շատ շուտով «Եվրատեսիլի» եւս մեկ մրցույթ կդառնա պատմություն: Հայաստանն այս տարի եվրատեսիլյան մեծ բեմում կներկայացնի տեղական եւ միջազգային մրցույթների մասնակից երգչուհի Սրբուկը:

Սրբուկը ներկայացրել է եվրատեսիլյան՝ «Walking Out» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Walking out երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) եւ Tokionine-ը (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակ` Գարիկ Պապոյան։

«Երբ առաջին անգամ լսեցի երգի մեղեդին, աչքերիս առջեւ կյանքիս որոշ դրվագներ անցան, որոնք ակտուալ են մինչ այսօր, դեպքեր, որոնք հիշողություն դեռ չեն դարձել, թարմ են շատ։ Ու ես հասկացա, որ հենց այդ ներսիս կռիվն ու զգացողություններիս պայքարը պետք է լինի այն երգում, որով շատերին ու ինքս ինձ ուզում եմ ասել` մի՛ սպանիր սերը, բայց մի՛ թող, որ այն սպանի քեզ»,- նշում է երգչուհին։

Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։



© NEWS.am STYLE