Աննա Դովլաթյանի ոճային կերպարը

23:38   10 մարտի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:

Աննա Դովլաթյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացրել է իր ոճային լուքը։ Աննան կրում է սպիտակ, կարճաթեւ վերնաշապիկ, վանդակավոր զգեստ եւ գարնանային սպորտային կոշիկներ։ Կադրին կից Աննա գրել է․ «Սիրում եմ քեզ, գարուն»։

Ավելի վաղ Աննա Դովլաթյանը ոճային լուսանկար էր հրապարակել։ Նա կրում էր սպիտակ, կարճ զգեստ, որը համադրել է սեւ երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարը լրացնում էր սեւ գոտին։



© NEWS.am STYLE