Տարվա սփոյլերը. ում կսպանի գիշերվա թագավորը «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանում

13:17   11 մարտի, 2019

«Գահերի խաղը» սերիալի ամենաառեղծվածային կերպարներից մեկը գիշերվա թագավորն է՝ մահացածների բանակի ներկայացուցիչը։ Նրա հետ բազմաթիվ գաղտնիքներ են կապված, եւ ֆիլմի երկրպագուները չեն կարողանում հասկանալ՝ ինչու էր նրան անհրաժեշտ Պատից այն կողմ անցնել, ինչ նպատակ ունի նա, կոնկրետ ում է ցանկանում սպանել։ Դերասան Վլադիմիր Ֆուրդիկը, ով սերիալում մարմնավորել է նրա կերպարը, Entertainment Weekly-ին պատմել է իր հերոսի մասին։

via GIPHY

«Բոլոր ռեժիսորներն իրենց պատկերացումներն ունեն այն մասին՝ ինչպես մարմնավորել  իմ  կերպարին։ Դենը եւ Դեւիդը («Գահերի խաղի» ռեժիսորները) ցանկանում են, որ նա սառը լինի, իսկ մյուսները ցանկանում են ցույց տալ, որ նրանում ինչ-որ մարդկային բան կա։ Այո՛, ինձ նաեւ հաճախ խնդրում են չթարթել աչքերս։ Դա շատ դժվար է։ Ինչ-որ մեկը նրան գիշերվա թագավոր է դարձրել։ Ոչ ոքի հայտնի չէ՝ ով է նա եղել մինչ այդ՝ զինվո՞ր, թե ազնվական։  Նա երբեք չի ցանկացել գիշերվա թագավոր լինել։ Կարծում եմ՝ նա ցանկանում է վրեժ լուծել։ Այս պատմության մեջ յուրաքանչյուրը երկու կողմ ունի՝ լավ եւ վատ։ Գիշերվա թագավորը միայն վատն ունի։ Մարդիկ կտեսնեն, որ նա նպատակ ունի, որին ցանկանում է սպանել, եւ դուք կհասկանք՝ ով է դա»,- ասել է նա։

Հիմա արդեն մնում է միայն սպասել նոր սերիաների։ Մինչ այդ կարող եք գոհանալ նոր թրեյլերով։



© NEWS.am STYLE