Մանկապղծության նոր մեղադրանքների պատճառով Լոնդոնում հանել են Մայքլ Ջեքսոնի արձանը

11:56   11 մարտի, 2019

Լոնդոնում հանել են Մայքլ Ջեքսոնի արձանը «Լքելով Նեվերլենդը» ֆիլմի շուրջ ծավալված սկանդալի պատճառով, հայտնում է CNN-ը։

Երգչի արձանը գտնվում էր Լոնդոնում՝ ֆուտբոլի ազգային թանգարանի մոտակայքում։ Հրատարակության տվյալներով՝ այն տեղադրվել է 2014թ.-ին, սակայն այսօր արդեն ապամոնտաժվել է։

Նշվում է, որ արձանի հեռացման որոշումը կայացրել է թանգարանի ադմինիստրացիան՝ վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, որը նվիրված է երկու տղամարդու՝ 37-ամյա Ջեյմս Սեյֆչակի եւ 41-ամյա Ուեյդ Ռոբսոնի կյանքում տեղի ունեցած իրադարձություններին։ Նրանք փոփ արքայի հետ ընկերություն են արել մանուկ հասակում, սակայն մեծանալով հասակացել են, որ դարձել են երգչի բռնության զոհը։



© NEWS.am STYLE