Իվետա Մուկուչյանը՝ «Գրեմմի»-ի մրցանակակիր երգչուհու հետ

14:49   11 մարտի, 2019

Իվետա Մուկուչյանը հանդիպել եւ լուսանկարվել է ամերիկացի հայտնի երգչուհի Գլորիա Գեյնորի հետ։ Համատեղ կադրը հրապարակվել է Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ։

«Լեգենդի հետ: Տիկին Գլորիա Գեյնոր»,- սոցիալական ցանցում արված հրապարակմանը կից գրել է երգչուհի Իվետա Մուկուչյանը։ Գլորիա Գեյնորը դիսկո ոճի երգչուհի է, ով առավել հայտնի է իր «I will survive» և «Never can say goodbye» հիթերով։ Նա բավական երիտասարդ է եղել, եբ առաջին պայմանագիրն է կնքել Columbia Records-ի հետ։

1979թ.-ին թողարկվեց նրա «Love Tracks» ալբոմը, որում ներառված էր նաեւ «I will survive» կատարումը՝ դիսկոյի դարաշրջանի ամենահայտնի հիմներից մեկը, որն ալբոմը լիդեր դարձրեց։ Այդ ալբոմի համար երգչուհին նաեւ «Գրեմմի» մրցանակ ստացավ։ 2002թ.-ին երգչուհին արժանացել է World Music Awards մրցանակի՝ որպես «երաժշտության լեգենդ»։



© NEWS.am STYLE