Մելանյա Թրամփը՝ Burberry-ի բաճկոնով եւ գարնան գլխավոր աքսեսուարով

16:15   11 մարտի, 2019

Ալաբամա նահանգ կատարած այցից հետո Մելանյա Թրամփը վերադարձել է սովորական կերպարներին եւ սպորտային կոշիկներն ու կարճ տաբատը փոխարինել Burberry ապրանքանիշի բաճկոնով, կիպ ջինսե տաբատով եւ երկարաճիտ կոշիկներով։

ԱՄՆ առաջին տիկինն այս հագուստով ամուսնու եւ որդու հետ վերադարձել է Վաշինգտոնում գտնվող նախագահական կեցավայր։ Որպես աքսեսուար՝ Մելանյա Թրամփն օգտագործել է Hermès ապրանքանիշի շարֆ՝ ընդգծելով, որ ուշադրությամբ հետեւում է թրենդերին։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսակարները՝ Getty Images



© NEWS.am STYLE