Վառ դիմահարդարում, կարճ շորտեր. Լոբոդան զարմացրել է ամերիկացիներին

16:49   11 մարտի, 2019

Ամերիկայում եւ Կանադայում շրջագայությունների ընթացքում 36-ամյա Սվետլանա Լոբոդան հանրությանը զարմացրել է վառ հագուստներով եւ դիմահարդարմամբ։ Նշենք, որ երգչուհին շրջագայում է Super Star շոուի հետ եւ արդեն ելույթ է ունեցել Տորոնտոյում, Նյու Յորքում եւ Բոստոնում, ինչպես նաեւ Չիկագոյում, որտեղից Լոբոդան լուսանկար է հրապարակել սոցիլական ցանցում։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ է՝ խիտ հոնքեր, կարմիր շրթներկ։

Instagram-ի Stories բաժնում նա ցուցադրել է գայթակղիչ ու փայլուն հագուստը՝ երկարաճիտ կոշիկներ, կարմիր բաձրակրունկներ, սեւ, անկեղծ կրծկալ եւ շորտ, ուլտրակարճ զգեստ։

Այսպիսի վառ կերպարներ Սվետլանան ընտրում է միայն ելույթների համար։ Բեմից դուրս նա գերադասում է նվազագույն դիմահարդարում եւ «զինվորական» կամ casual ոճի հագուստ։ Ամերիկյան շրջագայության ընթացքում նա իր թիմի անդամների հետ գնումներ է արել տեղի խանութներում։ Լուսանկարում նա գրեթե դիմահարդարված չէ։

Լոբոդան հիացած է շրջագայությամբ։ «Այս շրջագայության յուրաքանչյուր համերգի համար քնելուց առաջ շնորհակալություն եմ հայտնում»,- գրել է նա՝ ելույթից լուսանկար հրապարակելով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LOBODA (@lobodaofficial)



© NEWS.am STYLE