«Ես ետ չեմ կանգնի». Օլգա Բուզովան կրկին նիհարել է

17:13   11 մարտի, 2019

33-ամյա Օլգա Բուզովան ակտիվ շրջագայում է իր «Ընդունիր ինձ» ծրագրով. նա արդեն հասցրել է ելույթ ունենալ չորս քաղաքում։ Լարված գրաֆիկը միանգամից անդրադարձել է Բուզովայի վրա. նա նիհարել է 3 կիլոգրամով։

Երգչուհին Instagram-ում կիսվել է լուսանկարով, որում ցուցացրել է որովայնը։ «Չորս քաղաք, չորս անմոռանալի համերգ, մինուս երեք կիլոգրամ եւ սիրտ, որը լի է երջանկությամբ եւ ձեր սիրով։ Անքուն գիշերներ, բարդ տեղափոխություններ, բայց մենք արեցինք դա»,- գրել է Օլգան։

«Վերդարձ տուն։ Հանգի՞ստ։ Ոչ այնքն... Ամեն օր նկարահանումներ, հարզացրույցներ, որոնք շատ ժամանակ եւ ուժեր են խլում։ Դրանցից հետո ես գնում եմ կա՛մ ստուդիա, կա՛մ օդանավակայան... Բայց դա իմ կյանքն է։ Դա իմ ընտրությունն է։ Եվ ես ետ չեմ կագնի։ Ես ուժեղ եմ։ Եվ երբ ինձ թվում է, թե այլեւս ուժ չունեմ, վերցնում եմ բարձրախոսն ու բեմ բարձրանում։ Այնտեղ, ուր իմ կյանքն է»,- նշել է Օլգան։

Նկատենք, որ երկրպագուները եւս նկատել են Բուզովայի նիհարությունը՝ կասկածելով, որ նրա մոտ անորեքսիա է նկատվում։



© NEWS.am STYLE