Իվանկա Թրամփի անունն իրականում Իվանկա չէ՞

20:01   11 մարտի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր եւ խորհրդական Իվանկան այլ անուն է կրում։ Պարզվում է՝ երեխային ծնունդից հետո տվել են Իվանա անունը։ Իվանկայի՝ 2010թ.-ին արված հրապարակման վրա ուշադրություն է հրավիրել AOL հրատարակությունը։

«Իմ իսկական անունը Իվանա է։ Չեխիայում Իվանկան Իվանա անվան մանկական տարբերակն է, ինչպես Բոբին Ռոբերտի համար»,- Twitter-ում գրել է Իվանկան։

Իվանկա Թրամփը Դոնալդ Թրամփի եւ ազգությամբ չեխ ֆոտոմոդել Իվանա Զելնիչկովայի դուստրն է, ումից ԱՄՆ ներկայիս նախագահը բաժանվել է 1992թ.-ին՝ 15 տարվա ամուսնությունից հետո։ Զելնիչկովայի հետ ամուսնությունից ԱՄՆ նախագահը եւս երկու երեխա ունի՝ Դոնալդ Թրամփ կրտսերը եւ Էրիկ Թրամփը։   

Ի դեպ, Իվանկա Թրամփին կարելի է համարել ԱՄՆ նախագահի սիրելին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայրն անսահման սիրում է նրան եւ նույնիսկ նշանակել է սեփական խորհրդականի պաշտոնում։



© NEWS.am STYLE