Մարինկա Խաչատրյանի եւ սիրելիի ռոմանտիկ լուսանկարը

18:49   11 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է սիրելիի հետ ջերմ լուսանկարով։ «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին հաճախ է երկրպագուներին ուրախացնում համատեղ կադրերով։

Այս անգամ նա Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, վերահրապարակել է ընտրյալի տեղադրած լուսանկարը։ Կադրում զույգը գրկախառնված է, Մարինկան ջերմ համբուրում է սիրելիին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարինկա Խաչատրյանը ներկայացել էր վանդակավոր հագուստով։ Կերպարն ամբողջացրել էին սեւ պայուսակն ու արեւային ակնոցը։ Լուսանկարները դերասանուհու հետեւորդներին շատ էին դուր եկել, նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են արել՝ նշելով, որ Մարինկան յուրօրինակ գեղեցկություն ունի։ «Ժպտա սիրով»,- լուսանկարները մեկնաբանել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE