Պրիյանկա Չոպրան փայլել է Մումբայի կինոփառատոնի ընթացքում

19:35   11 մարտի, 2019

Այսօր՝ մարտի 11-ին, Պրիյանկա Չոպրան մասնակցել է Մումբայի կինոփառատոնին, որի ընթացքում ներկայացրել է հնդիկ ռեժիսոր Շոնալի Բոսի «Վարդագույն երկինքը» ֆիլմը։ Մեգան Մարքլի ընկերուհին իդեալական գարնանային կերպար է ընտրել՝ սպիտակ, կիպ զգեստ, որը համադրել է մուգ վարդագույն պիջակի հետ։

Դերասանուհին կերպարն ամբողջացրել է բարձրակրունկներով, որոնք կերպարին ռոմանտիզմ ու նրբություն են հաղորդել։ Պրինակայի գեղեցկությունն ընդգծել է դիմահարդարումը. նա նախընտրել էր կարմիր շրթներկ։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ East News, Instagram



© NEWS.am STYLE