Հայտնի է՝ ինչպես է The Prodigy-ի վոկալիստը վերջ տվել կյանքին

11:08   12 մարտի, 2019

Բրիտանացի քննիչները հաստատել են տեղեկատվությունը, որ The Prodigy խմբի վոկալիստ Կլինտ Ֆլինտի մահը վրա է հասել ինքնասպանության արդյունքում, հայտնում է «Թելեգրաֆ»-ը՝ վկայակոչելով Էսեկս կոմսության դատաքննիչների գրասենյակի ներկայացուցիչ Լինսի Չաֆին։ Նիստի ընթացքում ներկայացուցիչը հայտարարել է, որ մահվան բժշկական նախնական պատճառը ասֆիկսիան է. Կլիտ Ֆլինտը կախվել է։

Թունաբանական փորձաքննության արդյունքները կհրապարավեն ավելի ուշ։ Մինչ արդյունքների ստացումը Ֆլինտի մարմինը չեն փոխանցի։ Այս գործով նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին։  

«Ոստիկանությունը ներկա էր։ Բոլոր արձանագրությունները պահանվել են։ Հաստատվել է՝ նրա մահը կասկածելի չէ»,- հավելել է դատաքննիչների գրասենյակի ներկայացուցիչը։

Ֆլինտի մարմինը հայտնաբերվել է մարտի 4-ին Էսեկս կոմսությունում գտնվող նրա տանը։ Երաժիշտը մահացե է 49 տարեկան հասակում։ The Prodigy  խմբի անդամ Լիամ Հաուլետը հայտարարել է, որ Ֆլինտը կյանքին վերջ է դրել ինքնասպանությամբ։ Ոչ պաշտոնական վարկածի համաձայն՝ երգիչն ինքնասպանություն է գերծել դեպրեսիայի պատճառով, որը սկսվել է կնոջից բաժանվելու հետո։



© NEWS.am STYLE