ՄԱՐՏԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   13 մարտի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին հնարավոր է՝ խնդիրներ ունենա բուհում կամ աշխատավայրում: Դա կարող է ոչ միայն նրա պրոֆեսիոնալ գործունեությանը վերաբերել, այլեւ կուրսընկերների եւ գործընկերների հետ հարաբերություններին: Ձեր ուժերում է սիրելիի լարվածությունը թուլացնելը: 

ՑԼԵՐ

Այսօր արցունք կթափեք՝ կարծելով, թե ձեզ այցելել է դժբախտ սերը: Հուսով ենք՝ դուք կկարողանաք հաղթահարել այդ հիմար միքտը եւ ձեր տխրությունը կուղղեք օգտակար ինչ-որ բանին, օրինակ՝ սոնետենր գրելուն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր բոլոր խնդիրները առաջ են գալիս այն պատճառով, որ դուք չափից դուրս շատ եք մտածում դրանց մասին: Եթե դուք քիչ ուշադրություն դարձնեիք դրանց, դրանք ընդհանրապես խնդիր չէին դառնա: Սակայն, անհանգստանալով, դուք ստիպում եք սիրելիին եւս անհանգստանալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք մի փոքր բարձրից կնայեք ձեր սիրելիին, քանի որ ձեզ կթվա, թե դուք կյանքի վերաբերյալ ավելի շատ բան գիտեք, քան նա: Ձեր սիրելին, սակայն, միանգամայն կարող է ձեզ ամպերից վար իջացնելով՝ ցույց տալով իր մտքի ճկունությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր շուրջն այնքան հրաշալի մարդիկ կան, իսկ դուք տխրում եք, որ նա ուշադրություն չի դարձնում ձեզ վրա: Մի կողմ դրեք ձեր թաշկինակը եւ գնացեք նոր սեր փնտրելու:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ամբողջ օրվա ընթացքում ոչ  մի օգտակար բան չեք անի ո'չ ձեր, ո'չ ձեր սիրելիի համար, ինչն, իհարկե, սիրելիին դուր չի գա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր առջեւ շատ խնդիրներ են ծառացել: Ձեր հարազատները, չգիտես ինչու, կարծում են, որ իրենց խնդիրները պետք է դուք լուծեք: Ժամանակը չէ՞ նրանց հասկացնել, որ նրանք են պատասխանատու իրենց կյանքի համար:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համակերպվել նրա հետ, որ իր կյանքում ամեն ինչ սխալ է գնում եւ ոչ այնպես, ինչպես նա կցանկանար: Եվ միայն դուք կարող եք օգնել նրան գտել ինքն իրեն եւ վերականգնել իր ինքնավստահությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս չխառնվել սիրելիի կյանքին, այսինքն՝ ոչ միայն խորհուրդ չտալ նրան, այլեւ չստիպել, որ նա ձեզ ամեն ինչ պատմի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք վերջապես կհասկանաք, թե ինչ եք ցանկանում ձեր անձնական կյանքում եւ, առհասարակ, ձեր սիրելիից: Սակայն մի շտապեք միանգամից ամեն ինչ իրագործել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին բազում հետաքրքիր հարցեր կտա ձեզ, որոնց պատասխանելն այդքան էլ հեշտ չի լինի, ինչպես կցանկանայիք: Սակայն փորձեք, ամեն դեպքում, բավարարել սիրելիի հետաքրքրասիրությունը:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ սիրելիի հետ հարաբերությունների որոշակի փուլ հասել է իր ավարտին, որքան էլ որ տխուր լինի դա գիտակցելը:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE