Սուպերմոդել նաեւ 50 տարեկանում. Հելենա Քրիստենսենը լուսանկարվել է ամբողջությամբ մերկ

10:07   12 մարտի, 2019

Այո՛, խոսքն այն կրքոտ գեղեցկուհու մասին է, ով նկարահանվել է Քրիս Այզեկի «Wicked Game» երգի տեսահոլովակում։ Հելենա Քրիստենսենը նույնքան գեղեցիկ է ու նույնքան սլացիկ կազմվածք ունի, որքան 90-ականներին։

Հելենան Victoria’s Secret-ի գլխավոր հրեշտակներից մեկն էր եւ «Միսս տիեզերք» մրցույթի մասնակից, որում հաղթեց պատահականության շնորհիվ։ Մոդելը, ով այսօր արդեն 50 տարեկան է, շարունակում է գրավել տղամարդկանց սրտերը, իսկ նոր ֆոտոշարքում լուսանկարվել է ամբողջությամբ մերկ։ «Հելենայի արձակում»,- մոդելը մակագրել է լուսանկարը, որում մերկ կանգնած է կապոցների շրջապատում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Helena (@helenachristensen)

«Աշխատել եմ «գրքային» ծրագրի համար»,- գրել է աստղը։ Հետեւորդները հիացել են լուսանկարով եւ հաճոյախոսություններ շռայլել մոդելին։ Իսկապես նույնիսկ տարիներ անց Քրիստնենսենը հրաշալի կազմվածք ունի։ «Ինչպե՞ս է ձեզ հաջողվում պահպանել կազմվածքը»,- զարմացել են երկրպագուները։ Հելենայի գաղտնիքը պարզ է՝ հարկավոր է շատ շարժվել, ավելի շատ ջուր խմել, մաշկն արեւից պաշտպանել կրեմների օգնությամբ եւ օրգանական կոսմետիկա օգտագործել։ Սուպերմոդելը մինչ այժմ մասնակցում է ցուցադրությունների եւ սպորտով զբաղվում։ Նա նաեւ որդի ունի դերասան Նորման Ռիդուսից, ում շատերը ճանաչում են «Քայլող մեռյլաները» ֆիլմից։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, EG



© NEWS.am STYLE