Նշաններ, որ չգիտես տղամարդ ընտրել

21:12   14 մարտի, 2019

Որոշ կանայք հարաբերություններում երջանիկ չեն լինում, որովհետեւ սխալ տղամարդկանց են ընտրում: Հավատա, դու գուցե նրանցից մեկն ես: Ինչն է ցույց տալիս, որ քո կողքին սխալ տղամարդ է. 

Դու երբեք նրա համար առաջին տեղում չես: 

Աշխատանքը, ընկերները, հոբբին, իսկ հետո նոր դու:  Եվ նա պատրաստ չէ հանուն քեզ փոխել իր առաջնահերթությունները:   

Երբ դու հիվանդ ես կամ ուղղակի տխուր, նա չի կարողանում կամ չի ցանկանում աջակցել քեզ:  

Ձեր կենսական արժեքները նույնիսկ մոտավորապես չեն համընկնում: 

Նրան բոլորովին հետաքրքիր չէ, թե դու ինչով ես հետաքրքրվում: 

Դու հաճախ վիրավորվում ես քո տղամարդուց, բայց մի ժամից արդեն ինքդ ես արդարացնում նրա արարքները: 

Որքան էլ կռվեք եւ աղմկեք, դու անընդհատ ինքդ քեզ համոզում ես, թե դա բոլորի մոտ է լինում: 

Դու միշտ խանդում ես նրան եւ բոլորովին չես վստահում: Հոգուդ խորքում  հասկանում ես, որ չէիր ցանկանա ամբողջ կյանքդ ապրել այդ մարդու հետ: Դու  հաճախ ամաչում ես նրա պահվածքի համար: 

Քո բոլոր ընկերները ջանում են խուսափել նրանից, քեզ էլ դուր չի գալիս նրա ընկերակցությունը: 

Եթե այս ցուցակի թեկուզ մի կետ ծանոթ է քեզ, մտածիր` քեզ պետք է արդյոք այդ մարդը: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE